00:00:00

Հատիս սարի վրա Քրիստոսի արձանը կառուցելուն դեմ բողոքի ակցիա անողներն` էն սարի վրայի 4 հոգին ու խոտ արածող երկու կովե՞րը

15:44, 16 հուլիս 2022 Քաղաքականություն

ՀԿ ուսանողական խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հատիս սարի վրա Քրիստոսի արձանը կառուցելուն դեմ բողոքի ակցիա անողներն էն սարի վրայի 4 հոգին էին ու խոտ արածող 2 կովե՞րը։
Մի քանի օր է համացանցը ցնցում եք ձեր կոչերով ու բողոքներով՝ թե բա արձանը դնելու գաղափարին դեմ են բոլորը, ով դեմ է թող միանա բողոքի ակցիային եւ այլ եւ այլն։
Բոլորը ու՞մ նկատի ունեիք։

Էս 4 հոգին էին խորը պատկերացումներ կազմում քրիստոնեության մասին, թե՞ 2 կովերը։
Կամ Քրիստոնեական արժեքներից ու կանոններից միայն այս 4-ն են հասկանու՞մ։

Փաստացի համոզվեցի՞ք, որ սորոսական մի քանի աթեիստ սատանիստներով ու տարատեսակ ուղղորդված ֆեյքերով ստեղծած ֆեյսբուքյան իրականությունը խիստ տարբերվում է ռեալ իրականությունից։

Գոնե այս խայտառակությունից հետո խելքի եկեք, դադարեցրեք , մի շարունակեք։
Ամոթ է…

ՀԳ. ՀՀ բնակչությունը կազմում է մոտ 2,9 մլն մարդ ու Հատիսում դրանցից միայն 4 հոգին «ցույց» արեց Քրիստոսի արձանի կառուցմանը դեմ։
Ինչ խոսք, մեծ թիվ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր