Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկման կենտրոնական թեման ժամեր անց Թբիլիսիում կայանալիք հանդիպումն էր Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև:
Ղարիբաշվիլին ընդգծել է դրական երկխոսություն ունենալու կարևորությունը, հայտնում են Վրաստանի կառավարության լրատվական ծառայությունից:
Կողմերն անդրադարձել են նաև հայ-վրացական երկկողմ հարաբերություններին ու ապագայում համագործակցության հեռանկարներին՝ մասնավորապես տնտեսության ու երկկողմ առևտրի բնագավառներում:
Արարատ Միրզոյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին խոսել են Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումներից՝ ընդգծելով խաղաղ տարածաշրջան ունենալու անհրաժեշտությունը: