00:00:00

Մահացել է Արմեն Գրիգորյանը

11:54, 15 հուլիս 2022

Irakanum.am-ի տեղեկություններով մահացել է Արմեն Գրիգորյանը։ Քիչ առաջ վերջինիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր։
 
Նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքի ժամանակ, նա նստած տեղից թեքվեց ու ընկավ գետնին: Դատարանի դահլիճում խառնաշփոթ առաջացավ: Ներկաները փորձում էին օգնություն ցուցաբերել նրան: Շտապօգնություն կանչեցին:

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ: 

ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է: Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը Արարատյան դաշտի եւ Շիրակի մարզի բնակիչների կեսին անվանել էր «թուրքի եթիմ»:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր