00:00:00

Ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը կանցկացվի Հռոմում․ ովքեր կմասնակցեն Հայաստանից

18:46, 09 հուլիս 2022 Սպորտ

Հայ պատանի ըմբիշները պատրաստվում են մեկնել Իտալիայի մայրաքաղաք Հռոմ, որտեղ հուլիսի 25-ին կմեկնարկի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ17 հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի 9 ըմբիշով` Արման Հարությունյան (45 կգ), Հայկո Գասպարյան (48 կգ), Նարեկ Հակոբյան (51 կգ), Արեն Սերոբյան (55 կգ), Վլադիմիր Ազարյան (60 կգ), Նարեկ Նիկողոսյան (65 կգ), Ռազմիկ Եփրեմյան (71 կգ), Պապին Հունանյան (80 կգ), Վարուժան Հովհաննիսյան (92 կգ)։

Ազատոճայիններն ԱԱ-ում պայքարը կսկսեն հուլիսի 25-ից։

Հունահռոմեական ոճի պատանի ըմբիշներն ավելի քիչ թվով մասնակից կունենան ստուգատեսին։ Հայաստանի հավաքականում ընդգրկվել են 7 ըմբիշներ՝ Սամվել Խաչատրյանը (45 կգ), Տիգրան Գալստյանը (48 կգ), Արմեն Գևորգյանը (51 կգ), Հայկ Լյուդվիգյանը (55 կգ), Գասպար Տերտերյանը (60 կգ), Անդրանիկ Սեդրակյանը (65 կգ) և Արարատ Վարդերեսյանը (71 կգ)։

Հունահռոմեականներն իրենց ելույթները կսկսեն հուլիսի 29-ին։

Ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը կավարտվի հուլիսի 31-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր