Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևանի բնակիչ Գագիկ Պետրոսյանը իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Չինաստանի դեսպանատան դիմաց, բախվել է մասամբ ճանապարհի երթևեկելի հատվածում լցված ավազին։
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հիմնական պատճառներից մեկը նշված հատվածում փորային աշխատանքներ կատարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, ովքեր մալուխ անցկացնելու համար փորել են, սակայն չեն պահպանել անվտանգության ոչ մի կանոն, մինչդեռ պետք է տեղադրեին ցուցանակներ, լուսային թարթիչներ, ինչը տեսանելի կլիներ վարորդների համար։