Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր ռումինական կ»Կլուժ» ակումբին։ Խաղն ավարտվեց առանց դարպասի գրավման։
Առաջին խաղակեսում «Փյունիկ»-ը խաղում էր պաշտպանությունից, գրագետ պաշտպանվում էր և փորձում էր հակագրոհներով անակնկալի բերել մրցակցին։ Այնուամենայնիվ, ռումինական ակումբի ֆուտբոլիստները որոշ դրվագներում կարողացան սպառնալ «Փյունիկ»-ի դարպասին, սակայն գոլ խփել նրանց չհաջողվեց հայկական ակումբի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի վստահ խաղի շնորհիվ։
Երկրորդ խաղակեսում «Փյունիկ»-ը սկսեց ավելի շատ գրոհել, մրցակցի դարպասի մոտ հաջողվեց մի քանի սուր պահ ստեղծել, սակայն գործը դարպասի գրավման չհասավ։ Ընդհանուր առմամբ «Փյունիկ»-ը մրցակցի դարպասին մեկ դիպուկ հարված կատարեց, մյուս հարվածները շեղ են ընթացել։ Երկրորդ խաղակեսում գոլ խփելու փայլուն հնարավորություն ունեին «Կլուժ»-ի ֆուտբոլստները․ սակայն ռումինական ակումբի հարձակվողի շրջադարձ հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։