Ոստիկանությունն այսօր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի ավտոտնակում հայտնաբերել է Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակուն և կողային հատվածներում հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր, տեղեկացնում է shamshyan.com-ը:
Մեքենան ընթերականների ներկայությամբ քննչական խմբի ղեկավարի որոշմամբ ավտոքարշակի միջոցով տեղափոխվել է Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենայի վրա կրակոցներն արձակվել են երեկ Գագարին ավանի սկզբնամասում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր օր-ի հրազենի գործադրմամբ կատարված խուլիգանություն և ապօրինի զենք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է: