Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ «Դիմադրության» շարժման գործողություններում որոշակի փոփոխություններ լինելու են: Այս մասին, այսօր, Բաղրամյան-Դեմիրճյան խպաչմերուկում «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
«Բայց նաեւ ասել էինք, որ ակցիաները շարունակական բնույթ են կրելու: Այնպես ստացվեց, որ հուլիսի 5-ի համար արդեն նշանակված է ակցիա: Նաեւ առաջացավ գաղափար նաեւ այսօր եւս իրականացնել: Այդ պահանջարկը ես տեսնում եմ մեր գաղափարակից հայրենակիցների մոտ, որ ակցիաները չպակասեն:
Ես այդ տեսակետը կիսում եմ: Վարդեւանյանը տեղեկացրեց, որ այստեղից շարժվելու են ԵՄ գրասենյակ. «Վերջին կարեւոր իրադարձություններից մեկը ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականն էր: Շատ կարեւոր հանգամանք է, որ դատական իշխանությունն այլեւս չունի ջհանգիրյանական ազդեցությունը: Սա կարծես նման լինի դեօկուպցիայի:
Բայց Ջհանգիրյանի հեռացումը չի նշանակում նրա թողած ժառանգության վերացում: Մենք երեկ «Արմավիր» ՔԿՀ-ում էինք եւ մենք ունենք ընկերներ, որոնք դեռ կալանավորված են հենց ջհանգիրյանական արդարադատության հիման վրա: Եվրոպայի միությունն այստեղ ասելիք չունի՞: ԵՄ-ն խնդիր տեսնո՞ւմ է:
Այն, որ իրենք դատական բարեփոխումների համար հսկայական միջոցներ էին տրամադրում, իրենք դա պատկերացնում էին հենց Ջհանգիրյանի երեսո՞վ: Հիմա ուզում ենք հասկանալ, ԵՄ-ին էլ էին «կուտ տալի՞ս», թե՞ ԵՄ-ն Ջհանգիրյանի հետ հասարակությանն էր կուտ տալիս»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: Այլ մանրամասներ՝ տեսանյութում։