00:00:00

Հանդիպենք Եռաբլուրում, ծնկաչոք աղոթքի․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Փաշինյանին

11:57, 04 հուլիս 2022 Քաղաքականություն

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ հուլիսի 4-ին, քաղաքացիական հրավեր է ուղղել Նիկոլ Փաշինյանին, որում ասվում է․

«Դուք ուժեղ եք, որոշեք մեկը․ Րաֆֆի Հովհաննիսյան

Քաղաքացի Փաշինյան,

Հանդիպենք Եռաբլուրում, ծնկաչոք աղոթքի։ Առանց խցիկների կամ «ստատուս»-ների։ Օրն ու ժամը՝ ձեր հայեցողությամբ:

Մաքուր եւ ազնիվ լինելու դեպքում՝ միգուցե ամեն ինչ տեղն ընկնի։

Այս տարբերակը նախընտրելի է։ Հանկարծ չուզենաք՝ կարող ենք հանդիպել հեռուստաեթերում՝ հանրային, թե ազատական։ Քանի որ երկուսի «դոստուպն» անգամ ինձ համար վաղուց անմատչելի է, մանրամասները դարձյալ ձեզ եմ թողնում։

Սա բառախաղ չէ։ Համաքաղաքացու վերջին ճիգերն են՝ խղճի հաշտեցում պեղելու, Հայոց պատմագրության աղետաբեր ընթացքը շտկելու, Հայրենիքին, հաջորդ զինվորին սպառնացող բախտորոշ բռնահարվածը շեղելու համար։

Մենք մեզ պետք է հերթափոխենք, թե չէ՝ մեզ են փոխելու, պետությունն էլ՝ հետը։

Ավելորդ բաներ չգրեմ։ Սպասում եմ, կամ էլ՝ ոչ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր