00:00:00

Լրագրողների աշխատանքը խոչընդոտող Սարգիս Հովհաննիսյանը հուշամեդալ է ստացել

11:24, 02 հուլիս 2022 Քաղաքականություն

Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրում է.

«Այսօր հանդիպեցի կառավարության շենքում ծառայություն իրականացնող Պետական պահպանության ծառայության զինծառայողներին, շնորհավորեցի ու հուշանվերներ հանձնեցի նրանց ՊՊԾ ստեղծման 30-ամյա հոբելյանի կապակցությամբ:

ՊՊԾ հարգելի ծառայողներ, մաղթում եմ ձեզ խաղաղ, անվտանգ ծառայություն եւ հաջողությություններ հետագա ծառայության ընթացքում»:

Նկատենք՝ լուսանկարներում նաեւ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանն է, որը վերջերս աչքի ընկավ լրագրողի եւ օպերատորի հանդեպ վատ վերաբերմունքով, սակայն անգամ նկատողության չարժանացավ:

Հիշեցնենք, որ 2022թ. մայիսի 02-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի հատման մասի մոտակայքում լրագրող Նարե Գևորգյանի, օպերատոր Արման Ղարաջյանի և մյուս կողմից Սարգիս Հովհաննիսյանի ու Էդգար Պապինյանի միջև միջադեպ սկսվեց: Սարգիս Հովհաննիսյանը վիրավորել, նաեւ ձեռքով հարվածել էր տեսախցիկին, խոչընդոտել լրագրողների աշխատանքը: Սակայն Քննչական կոմիտեն քրեական գործ այդպես էլ չհարուցեց՝ հանցակազմ չլինելու պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր