00:00:00

«Իրական մղձավանջը դեռ առջևում է». Արման Աբովյան

10:47, 02 հուլիս 2022 Բլոգ

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Ինձ մոտ հստակ տպավորություն է, որ իշխանությունը և հասարակության մի մասը, որքան ուժ ունեն ձևացնում են, թե իբր «ամեն ինչ նորմալ է, խնդիրները և մարտահրավերները հաղթահարելու ուղին ենք բռնել ու ընդհանրապես` ամեն ինչ անցյալում է (???) և առ հասարակ մտածել պետք չի, քանզի ոչ մի բան մեզանից կախված չէ»:
Հհմմմ... հիասթափություն կարող եք ապրել, բայց իրական խնդիրները և իրական մղձավանջը դեռ առջևում են և թաքնվելով անտարբերության կամ արհեստական լավատեսության ետևում, ոչ մի խնդիր չի լուծվի։
Այսինքն, կամ մենք դուրս ենք գալիս անկապ «ապագա կա» կարքախոսի տիրույթից և սկսում ենք սթափ գնահատել իշխանության քայլերից գեներացված գոյաբանական խնդիրները, կամ թուրքական մուղամի տակ` ապուշ ժպիտը մեր երեսին, գնում ենք դեպի պետական և ազգային ինքնասպանություն։
Սա լրիվ լուրջ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր