Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին, ներդրումային ծրագրերին և այլն։
Հիշեցնենք` 2020-ի դեկտեմբերին Սամվել Կարապետյանը հայտարարություն էր տարածել` պահանջելով Փաշինյանի հրաժարականը։