00:00:00

Ամեն մեկը իր որոշումը կկայացնի․ Սաղաթելյանը՝ Թովմասյանի մասին

15:24, 01 հուլիս 2022 Քաղաքականություն

«Ես հայտարարել եմ, որ մեր գործընկերները հավանաբար կհրաժարվեն վարչական պաշտոններից, արդեն որոշները հրաժարվել են։ Մենք ունենք նաև երեք հանձնաժողովի տեղակալ։ Հիմա ամեն մեկը իր որոշումը կկայացնի և դուք կտեղեկանաք»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, պատասխանելով մեր հարցին, թե արդյո՞ք ավելի վաղ արած այն հայտարարությունը, թե ընդդիմությունը կհրաժարվի հանձնաժողովի մյուս նախագահի պաշտոնից, վերաբերում էր նաև Թագուհի Թովմասյանին։ Նշենք, որ վերջինս «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է, և ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը։

Ավելի վաղ ՔՊ-ն այսօր քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանին զրկեց փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն էլ հայտարարեց, որ հրաժարվում է ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Այս պահին փաստացի խորհրդարանական ընդդիմությունը ունի մեկ հանձնաժողովի նախագահի և երեք փոխնախագահների պաշտոն։ Հարցին, թե արդյո՞ք «Պատիվ ունեմ» խմբակցությունը կհետևի «Հայաստան» դաշինքի օրինակին, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Մեր երկու խմբակցությունները որեւէ հարցի շուրջ տարաձայնություն չունեն, մենք գործընկեր ընդդիմադիր խմբակցություն ենք, որը աշխատում է խորհրդարանում, հիմա միասին փողոցային պայքարի մեջ ենք։ Այսինքն իրար հետևելու բան չկա, ընդհանուր փոխըմբռնում կա ստեղծված իրավիճակի հետ կապված և առաջիկա ժամերին դուք բոլորի որոշումների մասին կտեղեկանաք»։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր