00:00:00

Իշխան Սաղաթելյանը հեռացվեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից

13:21, 01 հուլիս 2022 Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հեռացվեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից։

Փակ գաղտնի քվեարկությամբ նրան պաշտոնից հեռացնելուն կողմ էր քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 0 պատգամավոր։

Նշենք, որ Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու նախաձեռնությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն էր։

Ըստ նրանց՝ Իշխան Սաղաթելյանը պարբերաբար բացակայել է ԱԺ նիստերից, հրահրել է բախումներ, օգտագործել է ատելության խոսք, վիրավորել հանրության տարբեր ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից  հետ կանչելու վերաբերյալ որոշման ընդունմամբ նպատակ ունի հետագայում ընտրելու ԱԺ նախագահի՝ ընդդիմության կողմից առաջադրված այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները՝ ապահովելով ԱԺ բնականոն գործունեությունը», - այսօրվա արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր