00:00:00

Վերցնելու եմ մանդատս. Վանեցյանին կփոխարինի Մարտուն Գրիգորյանը

12:45, 01 հուլիս 2022 Քաղաքականություն

«Այո, պատգամավորական մանդատը վերցնելու եմ»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանը, պատասխանելով մեր հարցին, թե ի վերջո ի՞նչ որոշում է կայացրել։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելուց հետո այն թափուր էր մնացել։ Ցուցակով հաջորդը Մարտուն Գրիգորյանն էր։

Հարցին, թե խմբակցությունից դուրս գալո՞ւ եք, Մարտուն Գրիգորյանն ասաց, որ նման հարց չի քննարկում։

Հավելենք, որ Մարտուն Գրիգորյանը Շիրակի մարզը ներկայացնող միակ ընդդիմադիր պատգամավորը կլինի։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր