«Դիմադրություն» շարժումը վաղն առավոտյան կհավաքվի Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը։
«Առավոտյան 10:30 հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից…»,- գրել է նա։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց է սկսել և այդ օրակարգով վաղը ԱԺ արտահերթ նիստ է գումարելու։