Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00–ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Արմեն Բուլղադարյանը իր վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել փոսով անցնող ջրախողովակի վրա, վնասելով այն: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած բժիշկների երթապահ խմբին վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, որ ինքը չի տուժել: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Արման Սահակյանը, կրտսեր պարեկ Սմբատ Հակոբյանը և նույն վաշտի 3-րդ դասակի հրամանատար Վահագն Սարգսյանը: Ավտոմեքենան քաղաքացիների և պարեկների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել անվտանգ վայր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
https://shamshyan.com/hy/article/2022/06/30/1216846/