Մինչ Կառավարության նիստը կսկսվեր, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: Հարցին՝ Բերձորի հատվածում հնարավոր է տարհանվեն բնակիչներ, ի՞նչ քանակի մարդկանց ու բնակավայրերի մասին է խոսքը, պատասխանել է. «Ես մարդկանց ու բնակավայրերի քանակը չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ: Արցախյան գործընկերների տիրույթում գտնվող հարց է»: