ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Twitter-ի իր էջում գրել է․
«Ողջունում ենք Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը՝ մշտական դեսպանի նշանակմամբ։
Սա հայ-կանադական հարաբերությունների հետզհետե զարգացող ևս մեկ հանգրվան է, որն էլ ավելի կամրապնդի ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ համագործակցությունը»։