«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին։ ԱԺ արտահերթ նիստում Աննա Վարդապետյանը պատասխանում է իր թեկնածությունն առաջադրած ուժի ներկայացուցիչների հարցերին, ընդդիմադիր խմբակցությունները չեն ներկայացել ԱԺ։ Հարցուպատասխանից և ելույթներից հետո իշխող խմբակցությունը փակ քվեարկությամբ ընտրեց ընտրեց դատախազի միակ թեկնածուին։ Հաշվիչ հանձնաժողովը հայտնեց, որ Աննա Վարդապետյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ 70 կողմ , 0 դեմ ձայնով։