Քրեական ենթամշակույթն արդարադատության ստվերն է, դրա դեմ պայքարելու համար պետք է ունենալ ուժեղ և արագ արձագանքող արդարադատության համակարգ, հակառակ դեպքում մարդն այլընտրանք է փնտրելու` չլինի քրեական ենթամշակույթ, լինելու է ուրիշ մի բան։Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը։
Ըստ Վարդապետյանի՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ռադիկալ մեթոդները կարևոր են, բայց «շատ ավելի կարևոր ու խորը թաքնված քար կա, որը խանգարում է գետի հոսանքին, դա անարդյունավետությունն է».
«Պետք է վերացնել այս կապն, ու քրեական ենթամշակույթը դառնում է ոչ ակտուալ։ Հիմա քրեական ենթամշակույթի բոլոր ներկայացուցիչները, սա լսելով, մտածելու են՝ «էս ի՞նչ ա խոսում»», - ասաց նա։