00:00:00

Ալիեւը Բրյուսելում խաբեց Փաշինյանին ու իրեն թանկ վաճառեց Ռուսաստանին. Խալաթյան

23:59, 28 հունիս 2022 Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում` հանդիպումների ընթացքում, այդ թվում` Շառլ Միշելի հետ հանդիպմանը խաբեց Նիկոլ Փաշինյանին և դրան զուգահեռ ինչ որ տեղ սադրելով ՌԴ-ին` իրեն թանկ վաճառեց նույն ՌԴ-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի» տնօրեն Հայկ Խալաթյանը։

Նրա խոսքով` ՌԴ-ն այս ՀՀ-Ադրբեջան գործընթացը տանելու է մինչև վերջ։ «Մոսկվան Բաքվի հետ ընդհանուր լեզու կգտնի ու, տեսնելով, որ ՀՀ-ն պատրաստ է անել այնպես, ինչպես Ադրբեջանն է ուզում, ավելին` ՀՀ-ն պատրաստ է ստորագրել Եվրոպայի առաջարկածը, ՌԴ-ն կանի այնպես, որ ՀՀ-ն ստորագրի ի՛ր առաջարկը»,- ասել է Խալաթյանը։

Ըստ էության, բանախոսի դիտարկմամբ, ստացվում է, որ Ալիևը մրցավազք է կազմակերպել ՌԴ-ի ու Արևմուտքի միջև, թե նրանցից ո՞վ կբերի Ադրբեջանի համար ավելի ձեռնտու փաստաթուղթ։

Բանախոսն անդրադարձել է նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին, այդ թվում` ՌԴ- արևմուտք դիմակայությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր