00:00:00

Կառավարությունն այսօր առանց արգելակների է, պետք է այդ արգելակները ձևավորել և ես այդ ուղղությամբ ջանք եմ ներդնելու․ ՊՎԾ նախկին ղեկավար (տեսանյութ)

23:48, 28 հունիս 2022 Քաղաքականություն

Յուրաքանչյուր պաշտոնյա, որն ազատվում է աշխատանքից, ուրեմն իրեն նշանակող պաշտոնյան դժգոհ է իրենից։ Այլ բան այստեղ փնտրել չի կարելի։ Ես հասկանում եմ, որ մոդայիկ է, երբ աշխատանքից դուրս են գալիս, երբ տարբեր հեքիաթներ են պատմում, ես ամենապարզ ձևով պատասխանում եմ այդ հարցին․ այո, Նիկոլ Փաշինյանը դժգոհ էր իմ աշխատանքից, տրամաբանությունը դա է։

Այս մասին Tert.am-ի «Հարցազրույց Բեթղեհեմ Արաբյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանը։

Հարցին, թե այդ դեպքում ինչու՞ պաշտոնանկությունից հետո յոթ ամիս անց դիմում գրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու մասին, Տիգրան Ուլիխանյանն ասաց, որ երբ աշխատանքից ազատվում ես, դա չի ենթադրում, որ այլ հավակնություն չպետք է ունենաս, և ինքը հավակնություններ է ունեցել պաշտոն զբաղեցնելու․ «Եվ եկել է պահ, ես տեսել եմ, որ չկա հնարավորություն, որ ես պետական կառավարման մեջ իմ ներգրավվածությունն ունենամ իմ պատկերացրած չափով՝ այս քաղաքական ուժի միջոցով»։

Ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցութանը, Տիգրան Ուլիխանյանն ասաց, որ դեռ ուսումնասիրում է դաշտը։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ համագործակցի «Դիմադրություն» շարժման հետ, Ուլիխանյանը բացառեց, նշելով, որ ինքն ու այդ ուժն անհամատեղելի են։

Տիգրան Ուլիխանյանն ասաց, որ չկա ընդդիմադիր ուժ, որը հավակնում է իշխանության գալուն, չկա մարդ, որը հայտարարաի, որ ինքը ընդդիմության լիդերն է,  Կառավարությունն այսօր արգելակներ չունի, ինչը վտանգավոր է․ «Կառավարությունն այսօր առանց արգելակների է, իսկ ինչն առանց արգելակի է, հղի է մահացու վտանգով, արգելակների բացակայությունը կբերի նրան, որ առաջին շրջադարձին գլուխդ կխփես պատին։ Եվ, ի՞նչ է պետք անել, պետք է այդ արգելակները ձևավորել և ես այդ ուղղությամբ ջանք եմ ներդնելու»։

ՔՊ վերադառնալու, անվտանգության խնդիրների, պատերազմի վտանգի, չպատերազմելու հետևանքների, ՊՎԾ գործող ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի և նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի հետ հարաբերությունների և այլ հարցերի մասին՝ հարցազրույցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր