00:00:00

Մեզ խաբել են. Ի՞նչ գործարքի մեջ են «Նոբբի» ընկերությունն ու կառավարությունը

15:55, 28 հունիս 2022 Քաղաքականություն

2020 թվականի հուլիսի 23-ի կառավարության նիստում, գործադիրը որոշում է կայացնում ուղղակի վաճառքի ձևով «Նոբբի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամաս օտարել  ներդրումային ծրագիր իրականացնելու համար։

Ծրագրով նախատեսվում էր Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչներին նոր բնակելի տարածքներ հատկացնելու միջոցով վերաբնակեցնել «Նոբբի» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում։

Ընկերությունը պարտավորվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից տրամադրել 2200 քմ մակերեսով բնակելի տարածք՝ Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով։ Որոշումն ընդունվում է, կառուցապատող ընկերությունը սկսում է շինարարությունը։ Երկու տարի անց բազմաբնակարան շենքը կառուցվում է, բայց վթարային շենքի բնակիչներին հերթական անակնալն էր սպասվում։ Ընկերությունը հրաժարվում է հատկացնել բնակարանները։ Բնակիչները պարզում են «Նոբբի» ընկերությունն արդեն իսկ վաճառել է իրենց համար նախատեսված բնակարանները։

Պայմանավորվածություն բնակիչների և կառուցապատողի միջև բանավոր է եղել։ «Նոբբի»
ընկերությունը մշտապես տարբեր պատճառներով հրաժարվել է պայմանագրեր կնքել ապրողների հետ, բայց հանդիպումների ժամանակ վստահեցրել է վթարային շենքի բնակիչներին՝ նոր շենք տեղափոխվելուն քիչ է մնացել։ Այսօր արդեն երբ շենքը պատրաստ է, հարևանությամբ ապրող չորրորդ կարգի վթարայինի բնակիչները կողքից են հետևում, թե ինչպես են նոր տանտերերը հաստատվում այն բնակարաններում, որոնք իսկզբանե իրենց համար են նախատեսված եղել։

Բազմաթիվ դիմումներ նամակներ են հասցեագրել ինչպես Երևանի քաղաքապետարանին, այնպես էլ կառավարությանը։ Վերջապես պատասխան են ստացել, որը բնակիչներին չի գոհացնում։ Ըստ այդմ «Նոբբի» ընկերությունը հիշյալ հասցեյում նոր բազմաբնակարան կառուցելու շինթույլտվություն է ստացել և վերահասցեագրում է կատարվել։ Այլ կերպ ասած վթարայինի բնակիչներին այս անգամ էլ առաջարկում են սպասել ևս երեք տարի, մինչև նոր հատվածում ընկերությունը նոր բազմաբնակարան շենք կկառուցի։ Պարզվում է գործադիրը 2020 թվականին կայացրած որոշման մեջ փոփոխություն է արել, որի մասին բնակիչներին տեղյակ չեն պահել, այն պարզել են հերթական գրավոր դիմումի միջոցով։ Սա անտրաբանական են համարում հավաքված բնակիչները։ Նախ որեւէ վստահություն չունեն, որ այս անգամ էլ շինարարությունը իրականացնող կազմակերպությունը չի խափի իրենց և հետո վթարային շենքում ապրելն այլևս խիստ վտանգավոր է դարձել։

Արտաքինից քարուքանդ լինող պատեր, ներսում՝ ջաք տված առաստաղ ու հատակ։ Այսպիսին է իրավիճակը Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող վթարային շենքում, որտեղ ներկայումս 39 ընտանիք է ապրում։ Շինարության ընթացքում վթարային շենքն էլ ավելի է փլուզվել, վտանգ կա, որ ընդամենը յոթ մետր հեռավորության վրա եթե շինարարական տեխնիկա աշխատի, շենքը ամբոջությամբ կփլուզվի։

Հավաքվածների առաջարկությունը մեկն է, գործադիրը պարտավոր է հետևողական լինել իր իսկ ընդունած որոշման մեջ։ Իրենք պահանջում են իրենց բնակարանները։ Որեւէ հետ քայլ չեն անելու, չեն էլ պատրաստվում առանց փաստաթղթային երաշխիքների թույլ տալ, որ նոր շենք կառուցվի։ Irakanum.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև «Նոբբի» ընկերությունից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։ Առաջիկայում մենք կներկայացնենք թե երբ և ինչու է փոխվել կառավարության որոշումը, ովքեր են հանդիսանում «Նոբբի» ընկերության  սեփականատերեը և ինչու պայմանագիր չեն կնքել վթարայինի բնակիչների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր