00:00:00

Հայտնի են 10 պատգամավորների անունները, որոնց պատրաստվում են մանդատից զրկել

14:20, 28 հունիս 2022 Քաղաքականություն

Ազգային ժողովը մոտ օրերին կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


«Նախ կքննարկենք խմբակցությունով, նաև վարչությունով կքննարկենք՝ արդյոք արժի՞ այդ քայլին գնալ, թե՞ չարժի, որովհետև օրենքը դրա հնարավորությունը տալիս է: Կա երկու կարծիք։  Կա  կարծիք, որ, այսպես թե այնպես, ընդդիմությունն իրեն արդեն մանդատներից զրկել է, անկեղծ ասած՝ ես չեմ պատկերացնում՝ մեր գործընկերներն այդքան  բարձր նշաձող դնելուց հետո ու այդ նշաձողի տակ մնալուց հետո  ո՞նց են վերադառնալու էս դահլիճ։ Այն, ինչ մահացած է, չես կարող զրկել մանդատից ու սպանել։ Եվ կարծիք կա, որ պետք է մինչև վերջ «մաշեցնել» այն ամենն, ինչ իրենք արեցին», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը։


Նա ասաց, թե առնվազն տասը պատգամավոր կա, որոնց բացակայությունները թույլատրելիից բավականին շատ են։ Մինչ այդ 11-ն են եղել, բայց, քանի որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դրել մանդատը, մնացել են 10 պատգամավոր։ 

«Հրապարակ»-ին հայտնի են, թե խոսքը որ պատգամավորների մասին է, բոլորը «Հայաստան խմբակցությունից» են։  Այսպիսով՝ ըստ ԱԺ ղեկավարության հաշվարկների՝ ամենաշատ բացակայած պատգամավորների տասնյակը գլխավորում է Արմեն Չարչյանը, որը 248 բացակա ունի, սակայն 34-ը՝ հարգելի։ Հաջորդը  Գեղամ Մանուկյանն է՝ 225 բացակայությամբ, այնուհետեւ՝ Անդրանիկ Թեւանյան՝ 199, Ասպրամ Կրպեյան՝ 198, Իշխան Սաղաթելյանն ու Արմեն Ռուստամյանը հավասար թվով են բացակայել՝ 197, Արթուր Ղազինյանն ու Լիլիթ Գալստյանը նույնպես, պատգամավորները 194 բացակա ունեն, հաջորդը Վահե Հակոբյանն է՝ 193 բացակայությամբ, իսկ տասներորդը Արթուր Խաչատրյանն է, որն ունի 132 բացակա։ Նշված բոլոր պատգամավորների բացականերից միայն մեկն է հարգելի։


Տեղեկացանք նաեւ, որ վտանգավոր եզրագծին մոտ են նաեւ Աշոտ Սիմոնյանը՝ 191 բացակայությամբ, Աղվան Վարդանյանը՝ 190 եւ Ագնեսա Խամոյանը՝ 180։ Իսկ Արթուր Վանեցյանը, որն անցած շաբաթ վայր է դրել մանդատը, 210 բացակա ունի։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր