Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչովը հանդիպել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ։
Կոսաչովը նշել է, որ ուրախ է շփումները շարունակելու կապակցությամբ՝ շեշտելով, որ շատ գործ է արվել եւ իրենք շահագրգռված են, որ աշխատանքները շարունակվեն:
Արմեն Աշոտյանը, իր հերթին, նշել է, որ իրենք կարեւորում են շփումները վստահելի ընկերների հետ, որոնց աջակցության վրա կարելի է հույս դնել:
Կոստանտին Կոսաչովն ու Արմեն Աշոտյանը միջկուսակցական եւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ «սինխրոնացրել են ժամացույցները»:
Վերոնշյալ հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը: