00:00:00

Ցավոք, մեզ մոտ չկա գիտակցում, որ Ադրբեջանը չի գնում խաղաղության․ ադրբեջանագետ

20:13, 27 հունիս 2022 Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի օկուպացված Քարվաճառի շրջան այցելության ժամանակ կրկին սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի նկատմամբ՝ հայտարարելով, թե «ուշի ուշով հետևում են ՀՀ-ում ռևանշիստական ուժերի գործողություններին»։ Թեմայի առնչությամբ MediaHub.am-ը զրուցել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։ Ադրբեջանի նախագահը օգտագործում է «ռևանշիստ» տերմինը նախկին իշխանությունների՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասին խոսելիս, իսկ «կապիտուլյանտ» անվանում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ասաց Հայրապետյանը՝ հավելելով․

«Ցավոք, մեր ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց անվանարկելու համար օգտագործում են Ալիևի կիրառած տերմինները»։ Ադրբեջանագետը վստահություն հայտնեց՝ Իլհամ Ալիևը համապատասխան զեկույցներ է ստանում ու մանրամասն տեղյակ է Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների մասին, ուստի, պարբերաբար իր ելույթներում հնչեցնում է թեզեր, որոնցով նպատակ ունի հանրային քննարկումներ առաջացնել մեզ մոտ: «Եթե հիշեք՝ պատերազմից անմիջապես հետո մի շարք ելույթներում Ալիևը կրկնում էր, որ «հաղթել է Քոչարյանին և Սարգսյանին ու նրանց ստեղծած բանակին»:

Կարծում եմ՝ Ալիևն ունի բարդույթներ այդ առումով, բայց նրա ելույթների քարոզչական նպատակն այն է, որ հայաստանյան հանրության մեջ մտածեն, որ նախկինների վերադարձը կհանգեցնի պատերազմի, դա մոտավոր այն է, ինչ նաև ՀՀ իշխանական քարոզչամեքենան է ներկայացնում: Սա մեր հանրային տրամադրությունների վրա ազդելու միջոց է, ինչը, ցավոք, չի գիտակցվում, և տեղեկատվական առումով մենք մնում ենք չափազանց խոցելի»,-ասաց Հայրապետյանը։

Սահմանագծման մասին խոսելիս՝ Ալիևը սպառնացել է՝

«եթե Հայաստանը շարունակի ժամանակ ձգել, ինքն էլ կփոշմանի դրա համար, հարցին՝ այսինքն, սահմանագծումը միայն ՀՀ-ի համա՞ր է ձեռնտու քայլ, ադրբեջանագետը պատասխանեց․

«Ադրբեջանը շարունակում է մեզ հետ խոսել ուժի և ուժի սպառնալիքի լեզվով և դա դրսևորվում է ամեն հարցում: Քանի որ 2020 թ. ագրեսիան մնաց անպատիժ, ուստի, Ադրբեջանը շարունակում է այդ գորճելաոճը: Եթե հիշեք, մոտ տասը օր առաջ էլ Ալիևը հայտարարեց, որ եթե «միջանցք չստանա, խաղաղություն չի լինի»:

Ցավոք, մեզ մոտ չկա գիտակցում, որ Ադրբեջանը չի գնում խաղաղության: Ավելին, Ալիևի ելույթներից հետո ադրբեջանական կողմը նոր սադրանքների է գնում սահմանին, որի հետևանքով մենք զոհեր ենք ունենում: Այս ամենը պետք է փաստական հենքի վրա, հետևողական կերպով ներկայացվի միջազգային գործընկերներին, պետք է համարժեք գնահատականներ հնչեն, բայց, փոխարենը, մենք հրաժարվում ենք միջազգայնորեն ամրագրված ինքնորոշման իրավունքից և «նշաձող իջեցնում»: Դա Բաքվին ոչ միայն չի զսպում, այլև ավելի հանդուգն ու ագրեսիվ է դարձնում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր