00:00:00

Երևանում «ԿամԱԶ»-ը բախվել է Ռուբինյանց փողոցի «Երևան Սիթի»-ի պարսպին

14:20, 26 հունիս 2022 Պատահարներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 25-ին, ժամը 22:21-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի «Երևան Սիթի» սուպերմարկետի հետնամասում աղբատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Դրոյի փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Գ․, ծնված 1993 թ․) բախվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի պարսպի պատին, ինչի հետևանքով պատը մասամբ փլուզվել է (մոտ 8 քմ), պատի վրայով անցնող գազատար խողովակը թուլացել, կախվել է ավտոմեքենայի վրա. գազի արտահոսք չի հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության և ոստիկանության աշխատակիցների մոտենալը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր