00:00:00

ՀՀ նախագահը և Արցախի պետնախարարը քննարկել են Արցախի հումանիտար խնդիրները

20:18, 24 հունիս 2022 Քաղաքականություն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին:

Արտակ Բեգլարյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Արցախում տիրող ընդհանուր իրադրությունն ու պետական ծրագրերը հետպատերազմյան վերականգնման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի հումանիտար տարբեր խնդիրներ և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հունիսի 25-ին կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգային թեմաներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր