00:00:00

Երևանում ուժեղ քամին պոկել է 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում առաջնագիծը իր զինակից ընկերների հետ անառիկ պահած քաղաքացու տան տանիքը

10:22, 24 հունիս 2022 Պատահարներ

Երեկ՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Ազատամարտիկների փողոցում՝ թիվ 32 տան տանիքը պոկվել և շպրտվել է:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

 

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ներկայացուցիչները: Փրկարարները, քաղաքացիների օգնությամբ ճանապարհի մեջտեղից և հարևանի տան տարածքում հայտնված  թիթեղե տանիքը հատուկ տեխնիկաների միջոցով հեռացրել են:

 

Եթե փրկարարները, «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցներն ու էրեբունու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ծառայողները օպերատիվորեն ժամանել էին, ապա մեկ ժամից ավելի էր, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչներից ոչ ոք չկար:

 

«Երքաղլույս»-ը հոսանքազրկել էր իր հսկողության տակ գտնվող էլեկտրասյուները, սակայն բարձր լարման վնասված  հոսանքալարերին մարդիկ չէի համարձակվում մոտենալ, քանի որ հոսանքազրկված չէին:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր