Հարցի առնչությամբ «Արցախպրես»-ը դիմել է ԱՀ Նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին։
«Քաշաթաղի շրջանի` մեր վերահսկողության տակ գտնվող երեք բնակավայրերի ապագան մեկ անգամ չէ, որ քննարկվել է ԱՀ Անվտանգության խորհրդի նիստում։ Այդ քննարկումներին մասնակցել են նաև ԱՀ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Որոշ նիստերի` նաև պրն. Գալստյանն անձամբ։ Հաշվի առնելով խնդրի նրբությունը, բնականաբար, նաև կարևորությունը` ծագած հարցերի պատասխանների համար Պրն Գալստյանին առաջարկում եմ դիմել ԱՀ անվտանգության խորհրդին»,- ասել է Ավանեսյանը: