Երեւանում ուժեղ քամու հետեւանքով այսօր՝ հունիսի 23-ին, վնասվել են շինությունների տանիքներ եւ ծառեր։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։
Ժամը 19։44-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետեւանքով Երեւանի Աջափնյակ, Էրեբունի եւ Կենտրոն վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ եւ ծառեր: