Կոտայքի մարզում երեկ՝ հունիսի 22-ին, ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Միշա Պ.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ մասամբ հայտնվել ջրատարում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Ավտոմեքենան դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա: