Սիրելի հայրենակցներ, Դիմադրության շաժման ներկայացուցիչների հետ հունիսի 21-23-ին եղել եմ Արցախի Հանրապետությունում, որտեղ բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների և ԱՀ պաշտոնաթող նախագահների հետ:
Արցախում գտնվելու ընթացքում ԱՀ պատգամավորների հետ այցելել ենք Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններ, հանդիպել բնակիչների, ՏԻՄ ղավարների հետ:
Հանդիպումների ընթացքում Արցախի մեր հայրենակիցներին եմ ներկայացրել Շարժման ընթացքը, կազմակերպական, քաղաքական առաջիկա անելիքներն ու մարտահրավերները:
Շեշտվել է, որ Դիմադրության շարժման օջախների ձևավավորման կարևորությունը Արցախի Հանրապետությունը։
Վերահաստատվել է, որ Արցախի քաղաքական ուժերիև ժողովրդի համար ուղենիշ է մնում 2022 թվականի ապրիլի 14-ի ԱՀ ԱԺ միաձայն ընդունած հայտարարությունը, որտեղ ամրագրվել են Արցախի ապագայի շուրջ սկզբունքներն ու կարմիր գծերը:
Սիրելի հայրենակցներ
Վստահ կարող ենք արձանագրել, որ արցախցին ամուր է և տեր իր հայրենիքին:
Իշխան Սաղաթելյան