00:00:00

Փարաքարում մեքենայի մեջ պայթյուն է հնչել, մեքենան բռնկվել է․ կա զոհ

13:37, 23 հունիս 2022 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ՝ ժամը 11։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր են ժամանել պատասխանատու անձինք, այդ թվում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Արմավիրի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանը և Էջմիածնի դատախազ Կարեն Խաչատրյանը։ Դեպքի վայրից 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Այս պահին ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի կարգադրությամբ տարածքը սահմանազատվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր