00:00:00

Կառավարությունը զինծառայությունից ազատեց երիտասարդ գիտնական Աշոտ Բաղդասարյանին

12:21, 23 հունիս 2022 Քաղաքականություն

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց պարտադիր զինծառայությունից ազատել Աշոտ Ռաֆիկի Բաղդասարյանին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնման հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությամբ:

27-ամյա Աշոտ Բաղդասարյանը համալսարանից հետո  ուսումը շարունակել է Հայ-ռուսական համալսարանի ասպիրանտուրայում, ապա այս տարի պաշտպանել թեկնածուական ատենախոսություն եւ ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշոտ Բաղդասարյանը 7 գիտական հոդվածների հեղինակ է, որոնք նաև զեկուցվել են մի շարք միջազգային կոնֆերանսներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր