Պաշտոնական իմ դիրքից ելնելով այն ինչ-որ սահմանադրությամբ նախատեսված է՝ հրամանագրեր և օրենքներ ստորագրել, քաղաքացիություն շնորհել, բայց, ցավոք սրտի, որոշ մարդկանց նաև քաղաքացիությունից զրկել, տարբեր հանդիպումներ դրսի և ներսի, կառավարության և Ազգային ժողովի հետ աշխատանք։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ ներկայացնելով, թե ինչ է արել իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում։
«Համեմատություններ չեմ կարող անել, բայց այն, որ գալիս են մեծ թվով առաջարկություններ վարչապետի կոմից՝ իսկապես դա կա»,- ասել է Խաչատուրյանը, պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք այս տարի աննախադեպ շատ են քաղաքացիություն ստացողները։