00:00:00

Գյումրիում հողաշերտը փլվել է. քաղաքացին մնացել է տակը

18:34, 21 հունիս 2022 Պատահարներ

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 21-ին, ժամը 15։10-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք։

ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Շիրակացի փողոցում՝ փոսի մեջ (մոտ 4 մ) կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով Գ. Ս.-ն (ծնված 1975 թ.) արգելափակվել է հողաշերտի մեջ:

Հրշեջ-փրկարարները ոստիկանների, շտապօգնության աշխատակիցների և քաղաքացիների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել տուժածին, ով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր