00:00:00

Իշխան Զաքարյան ձրիակերը

14:20, 21 հունիս 2022 Քաղաքականություն

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, նշել էր նաև, որ կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։ Այս դաշինքը խորհրդարանում իսկզբան ե ներկայացված էր յոթ պատգամավորով։ Կարճ ժամանակ անց իշխանական կերակրատաշտին մոտ լինելու և իշխանության ներկայացուցիչների հետ հարաբերությունները պահպանելու պատճառով «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքեց Իշխան Զաքարյանը։ Նա դաշինքի նախընտրական ցուցակում հայտնվել էր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քվոտայով։

Զաքարյանը դաշինքը լքելուց առաջ և հետո որեւէ ելույթ Ազգային Ժողովում չի ունեցել, որեւէ հարց չի ուղղել։ Համաձայն parliamentmonitiringi Զաքարյանը 0 ելույթ է ունեցել, ոչ մի հարց չի ուղղել։ Նույն աղբյուրի համաձայն նա այս ընթացքում 137 անգամ բացակայել է,  53 անգամ կողմ է քվեարկել, դեմ՝ 4, իսկ ձեռնպահ քվեարկել 37 անգամ։

Ստացվում է խորհրդարանում Զաքարյանը որեւէ հանրօգուտ բան չի արել, ինչպես կոճակ սեղմող մյուս պատգամավորները, բայց ստացել է աշխատավարձ ու պարգևավճար։ Հայաստանի հարկատուները, ի դեմս Իշխան Զաքարյանի, ձրիակերի են կերակրում։ Իբրև թե անկախ պատգամավոր հանդես եկող, բայց իրականում իշխանական ֆրակցիայի համար անհրաժեշտ պահին քվե ապահովող Զաքարյան Իշխանի օգտագար գործողության գործակիցը, նույնն է, ինչպես, որ իր ելույթների ու տրվող հարցերի թիվը՝ զրո։ 

Ի դեպ Irakanum.am-ի տեղեկություններով Իշխան Զաքարյանը Հայաստանում շատ քիչ է գտնվում։ Նա պարբերաբար մեկնում է Մոսկվա։ Թե ինչով է զբաղված օրենսդիր մարմնի ներկայացուցիչը Ռուսաստանի Դաշնությունում և ինչ հանդիպումներ է ունենում կներկայացնենք հաջորդիվ։  

Իշխան Զաքարյանը չնայած այն հանգամանքին, որ շարունակում է մխսել հարկատուների գումարները, բավականին պատկառելի ունեցվածք ունի։

Զաքարյանը հայտարարագրել է 3 հողամաս, որից մեկը նվիրատվություն է: Երևանի Նոր Նորք թաղամասում պատգամավորը հայտարարագրել է շինություն, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում:

Որպես դրամական միջոց ընդդիմադիր պատգամավորը հայտարարագրել է 121 միլիոն 924 հազար դրամ: Որպես կանխիկ գումար Զաքարյանը հայտարարագրել է 2 միլիոն 800 հազար դրամ, 9 հազար 2 հարյուր դոլար, 26 հազար 8 հարյուր եվրո: 

Որպես աշխատավարձ Իշխան Զաքարյանը հայտարարագրել է 229 հազար 243 դրամ, ինչը ստացել է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությունից:

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր