00:00:00

Վանեցյանին կփոխարինի Մարտուն Գրիգորյանը․ նա հակված է վերցնել մանդատը

13:51, 21 հունիս 2022 Քաղաքականություն

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում է կայացրել։ Վանեցյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել։ «Պատիվ ունեմ» խմբակցության ցուցակի հաջորդ համարը Մարտուն Գրիգորյանն է։ Եթե սահմանված ժամկետում Վանեցյանը հետ չվերցնի իր դիմումը, ապա հաջորդիվ պատգամավորի մանդատ կստանա Մարտուն Գրիգորյանը։

Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով Մարտուն Գրիգորյանը հակված է վերցնել մանդատը և աշխատանքը շարունակել խորհրդարանում։

Նշենք, որ Մարտուն Գրիգորյանը «Հայրենիք» կուսակցության քվոտայով է մասնակցել ընտրություններին։ Ի դեպ, եթե Մարտուն Գրիգորյանը պատգամավորական մանդատը վերցնի նա կլինի Շիրակի մարզը ներկայացնող միակ ընդդիմադիր պատգամավորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր