00:00:00

Ինչպես Քոչարյանը մեկ տարի առաջ երկարաձգեց Փաշինյանի պաշտոնավարումը, կամ ինչպես շահել միլիոնավոր դոլարների տենդերներ

00:51, 21 հունիս 2022 Քաղաքականություն

Մեկ տարի առաջ այս օրը՝ 2021 թվականի հունիսի 20-ի գիշերն արդեն Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տոնեց հերթական հաղթանակը։ Ամենաողբերգականն այն էր, որ Փաշինյանին հաջողվեց հաղթել 2020-ի ողբերգական պատերազմից հետո։ Մեկ տարի առաջ երկրում նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններն իրականում երկու անձի կռիվ էր՝ Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի։ Ի դեպ վերջինս բավականին ամբիցիոզ էր և պատեհ ու անպատեհ առիթներով հայտարարում էր, թե «կռելու» է, «մինչև քոք մաշեցնելու» է, և այլն։ Թե ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ այս օրը, թերևս հայտնի է բոլորին։

Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին հաջողվեց երկարացնել սեփական իշխանությունը բացառապես Քոչարյան Ռոբերտը։ Հակված չենք կարծելու, որ այն իրագործվել է միտումնավոր, բայց անկախ զարգացումներին տրվող անվանումներին, ունենք փաստ։ 

Մինչ արտահերթ ընտրությունների նշանակումը, հայտնի է, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ, քաղաքագետներ ու վերլուծաբաններ, որոնք դուրս էին փաշինյանական ու քոչարյանական գծից գրեթե ամենօրյա ռեժիմով զգուշացնում էին, որ արտահերթ ընտրությունները մեծագույն պարգև է լինելու Նիկոլ Փաշինյանին, ու հետևաբար հարց է առաջանում արդյո՞ք Քոչարյան Ռոբերտն այդ վերլուծություններին և քաղաքական հնարավոր զարգացումներին տեղյակ չէ՞ր։ 

Մեկ տարի անց էլ դարձյալ դրվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, այս անգամ փողոցում, բայց դարձյալ նույն դերակատարով։ Իհարկե Քոչարյանը  «առաջին» պլանում չէ, բայց փոխարենը իր ղեկավարած դաշինքի երկրորդ համարն է ընդդիմության այս պահի առաջնորդը, հետևաբար հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի հեռացնելու գործընթացը տապալելու մեղավորները բացառապես «Հայաստան» դաշինքում պետք է փնտրել։ Հիմա էլ նրանք հայտարարում են, թե օգոստոսին, երբ օրենքը թույլ տա խորհրդարանում ինպիչմենտի հարցը բարձրացնել, իրենք անպայման այն իրականացնելու են, սակայն անգամ քաղաքական զարգացումներին անտեղյակ քաղաքացուն է հայտնի է, որ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ֆրակցիան այս անգամ էլ չի «կռելու»։ 

Ինչ է մնում անել ընդդիմությանը, թերևս գնալ Արթուր Ղազինյանի ճանապարհով, վայր դնել մանդատներն ու լքել քաղաքական դաշտը։

Բայց այնպես չէ, որ Ռոբերտ Քոչարյանը անցած մեկ տարում որեւէ «հաղթանակ» չի գրանցել։ Թերևս այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է օգտվել Քոչարյանին ու նրա ընտանիքին պատկանող բիզնես ծառայություններին, ապա այն երկրորդ նախագահի համար լուրջ ձեռքբերում է։ Նիկոլ Փաշինյանի «սրտի» պարեկների համար ձեռք բերված մեքենաները ասվածի վառ ապացույցն են։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր