Այն փոքր հույսը, որը կարող էինք ունենալ դատական համակարգի վերաբերյալ, այսօր այդ բոլոր հույսերը ոչնչացվեցին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ այսօր հրապարակված հայտնի ձայնագրությանը։
«Գագիկ Ջհանգիրնյանը հիմա պատկերացնո՞ւմ է՝ ինչ պատկերացում են կազմելու իրավաբան-գիտնականի կերպարի վերաբերյալ։ Դուք այդ բառամթերքը լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք, թե նա ինչպես է արտահայտվում ԲԴԽ-ի մասին․ մի կառույցի, որտեղ ինքն ընտրվել էր։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում։