Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ հակառակորդը երեկ խախտել է հրադարարի ռեժիմն ու կրակ արձակել Վարդենիսի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ։ Պաշտպանության նախարարությունից մինչ այս պահը պաշտոնապես հաղորադագրություն տեղի ունեցածի վերաբերյալ չի տարածել։ Մենք մի քանի անգամ զանգահարեցինք ՊՆ Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանին, սակայն վերջինս կամ անջատում էր մեր հեռախոսազանգերը, կամ դրանց ընդհանրապես չէր պատասխանում։
Մեզ հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողը Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից էր։ Ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանը մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ։ Ընտանիքի ավագ զավակն էր, ունի երկու փոքր եղբայր։
Irakanum.am