ՀՀ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, ով շուտով դառնալու է ՀՀ Գլխավոր դատախազ, հայտարարագրել է մեկ բնակարան, որը գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Բնակարանը Վարդապետյանը որպես նվիրատվություն ստացել է 2014 թվականին։
Շարժական գույք Վարդապետյանը չունի։
Վարդապետյանի բանկային հաշիվների մնացորդները տարվա սկզբում կազմել են 41,073.00 դրամ, 15 եվրո, 620,792 դրամ, տարվա վերջում՝ 54,534 դրամ, 15 եվրո և 160,919 դրամ։
Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբում կազմել են 1,5 միլիոն դրամ, վերջում՝ 4,5 միլիոն դրամ։
Նա եկամուտի երեք աղբյուր է ունեցել՝ աշխատավարձ վարչապետի աշխատակազմից, աշխատավարձ ԵՊՀ-ից ու ստացված փոխառություն։ Ընդհանոր եկամուտը կազմել է 14,084,066 դրամ։
Վարդապետյանի ամուսինը՝ Մամիկոն Գևորգյանը, հայտարարագրել է 3 բնակարան, որոնք գտնվում են Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Բնակարաններից մեկը գնել են, մեկը նվիրատվություն է, մեկը՝ ժառանգություն։
Գևորգյանը նաև MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա ունի, որը ձեռք է բերել 2014 թվականին։
Նրա բանկային հաշիվների մնացորդները տարվա սկզբում կազմել են 155,107 դրամ, 3 հազար դոլար, 3,3 հազար եվրո։ Տարվա վերջում՝ 12,306 դրամ, 2,5 հազար դոլա, 2,8 հազար եվրո։ Կանխիկ միջոցները՝ 4,5 միլիոն դրամ։
Վարդապետյանի ամուսինն ունեցել է եկամուտի 2 աղբյուր՝ աշխատավարձ «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ից, որը կազմել է 3,553,310 դրամ ու ստացված փոխառություն՝ 51,378 դրամ։