00:00:00

Խոշոր հրդեհ՝ Երևանում. Կոնդում առաջացած հրդեհի պատճառով հայտարարվել է վտանգավորության ԲԻՍ-1

15:58, 18 հունիս 2022 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոնդ թաղամասի տներից մեկում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 2 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով են պայքարել նախ՝ կրակի տարածման դեմ, ապա հրշեջ-փրլարարների հետ պայքարել են  կրակի մարման դեմ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ա. Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկներ Էդգար Հայրապետյանը, Վարդգես Մկրտչյանն ու Պետրոս Վահանյանը, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան առանց խոչընդոտի կատարեն իրենց աշխատանքները։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության խմբերը, որ, եթե անհրաժեշտություն լինի, օգնություն ցուցաբերեն տուժածին կամ տուժածներին։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր