«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրում է․
«Ուղիղ 2 ամիս առաջ՝ ապրիլի 17-ին, Արթուր Վանեցյանը գնաց Ազատության հրապարակ և հռչակեց գլխավոր նպատակը, այն է՝ մեր Մեծ Հայրենիքի պահպանումը, որին հասնելու միջոցնը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է:
Ես ու իմ հարյուրավոր ընկերները, մեր հազարավոր հայրենակիցները միացանք այս պայքարին:
Մենք մեր պայքարը շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև հասնենք վերջնական հաղթանակի:
Մեր վերջնական հաղթանակն այլնտրանք չունի...»։