00:00:00

Չեմ հիշում նման բան, որովհետև նման դեպք տեղի չի ունեցել․ Կադաստրի կոմիտեի ղեկավարը՝ Սյունիքից տարածքներ հանձնելու մասին

15:21, 17 հունիս 2022 Քաղաքականություն

Կառավարության անդամների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողները Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին հարց ուղղեցին պետական սահմանների մասին օրենքում որևէ փոփոխություն չանելու և բանավոր փոխըմբռնման պայմաններում թշնամուն Սյունիքից տարածքներ զիջելու վերաբերյալ, ինչին ի պատասխան Թովմասյանը ասաց․

«Չեմ հիշում նման բան, որովհետև նման բան տեղի չի ունեցել։ Որպես մասնագետ խորհուրդ կտամ բոլորիս փորձել մնալ այն դաշտում, որը որևէ խնդիր չի առաջացնելու ՀՀ-ի համար։ Այս մասով կա հանձնաժողով, որը իր աշխատանքները իրականացնում  է շատ ակտիվ»։

Հարցին՝ որպես Կադաստրի կոմիտեի ղեկավար, ունի՞ իր ձեռքի տակ ամբողջ  ՀՀ-ի քարտեզը և ո՞ր քարտեզների հիման վրա են բանակցում Ադրբեջանի հետ, Թովմասյանը ասաց․ «Մենք ունենք ամբողջ ՀՀ-ի կադաստրային քարտեզները, իսկ թե ինչ քարտեզների հիման վրա են իրականցվում բանակցությունները, դա գտնվում է ոչ թե Կադաստրի կոմիտեի լիազորությունների, այլ իրավական հարցերի շրջանակներում։ Ցանկացած խնդիր պետք է լուծում ստանա բացառապես իրավական հիմքերի վրա։ Այն քարտեզները, որոնք կունենան իրավական հիմքեր, Կադաստրի կոմիտեն դրանց հիման վրա կստանա համապատասխան հանձնարարականներ և կկատարի համապատասխան աշխատանքներ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր