00:00:00

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. «Գազպրոմ Արմենիա»-ի 30-ամյա աշխատակիցը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

13:47, 17 հունիս 2022 Պատահարներ

Շիրակի մարզում, հունիսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 10։00-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ անձը չպարզված դի են տեղափոխել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ՝ 30-ամյա Հարություն Գ-ն էր։ 

Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 09։30-ի սահմաններում Հարություն Գ-ն, ով աշխատում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ում՝ որպես ավտոկռունկավար, նշված ՓԲԸ-ին պատկանող ավտոպարկի բակում օդամղիչով փորձել է լիցքավորել «ԶԻԼԿՍ-3575Ա» մակնիշի ավտոմեքենայի անվադողը, ինչի արդյունքում, անվահեծի երկաթյա օղակը ամրացման տեղից դուրս թռչելով, հարվածել է նրա դեմքի շրջանին։

Հարություն Գ-ն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ 

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր