Այսօր շատ կարևոր բան տեղի ունեցավ, որին ուզում եմ անդրադառնալ։ Երբ հավաքվեցինք եկեղեցու բակում, բոլորը գրկախառնվում էին, մեկ օր չէին տեսել իրար արդեն կարոտել էին, որովհետև մենք մի ընտանիք ենք ու պայքարի ընկերներ։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասել է Իշխան Սաղաթելյանը։
«Մենք մեկուկես ամիս միմյանց թիկունք ենք պահել, պայքար ենք առաջնորդել ու այս պայքարը միասին հասցնելու ենք իր հաղթական ավարտին։ Այն հուզմունքը, այն գրկախառնությունը հուշում է շատ կարևոր բանի մասին՝ այս պայքարն ակնասելի է»,- ասել է նա