ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցությունը ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնի համար առաջադրելու են Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Այսօր Աննա Վարդապետյանն արդեն հասցրել է հանդիպել խորհրդարանական մեծամասնության հետ, ինչից հետո էլ պաշտոնապես հայտարարվեց վերոնշյալի մասին։
Հանդիպումից հետո լրագրողներն Աննա Վարդապետյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ՔՊ-ական պատգամավորները նշաձող սահմանել են, թե ինչպիսին պետք է լինի Գլխավոր դատախազը, բացի այն, ինչը Սահմանադրությունն է պահանջում։
Վարդապետյանը հայտարարեց, որ նշաձողերի մասով քննարկում չեն ունեցել․ «Նշաձողն ինձ համար բոլոր պաշտոններում եղել է պրոֆեսիոնալիզմը։ Իսկ իմ ամենամեծ քննադատն իմ ընտանիքն է, իմ հայրը։ Ինձ համար միշտ կարևոր է իր խիստ քննադատական հայացքը»։